Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
19:04 14/04/2025
Հայաստան

Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն։ Այս մասին հայտնում են Հայաստանի Ծանրամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ 55 կգ քաշային հայ մարզուհին երկամարտում գրանցել է 202 կգ արդյունք:

«Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժության ժամանակ գլխավերևում պահեց 85 կգ: Գրիգորյանն այս վարժությունում 6-րդն էր: Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց միայն 117 կգ և այս վարժությունում նվաճեց ոսկե մեդալ: Երկամարտի 202 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը դարձավ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր:

Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչը Արտաշես Ներսիսյանն է, ընտրանու երկրորդ մարզիչը` Տարոն Թովմասյանը»,- ասվում է հաղորդագրությունում:

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Ալեքսանդրա Գրիգորյանը` Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն